երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հրաչյա Հակոբյանին հրավիրում եմ բոքսի, որտեղից նա ծնկաչոք է դուրս գալու. Վահե Հակոբյան

Հրաչյա Հակոբյանին հրավիրում եմ բոքսի, որտեղից նա ծնկաչոք է դուրս գալու. Վահե Հակոբյան

Իմ քայլական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանին հրավիրում եմ բոքսի, որտեղից նա ծնկաչոք է դուրս գալու։ Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, քննվում է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալելու իրավաչափության դեմ պաշտպանների բողոքը։

Հակոբյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Քանի որ այս անպատժելիության մթնոլորտն իրենց համար արդեն սովորական բնույթ է կրում, իրենք ինչ ուզում՝ անում են, ինչ ուզում՝ ասում են։ Քանի որ Հրաչուհին առաջարկել է ինձ տեղը, ժամը եւ ֆորմատն ընտրեմ, ես սիրով առաջարկում եմ հետեւյալ ֆորմատը. քանի որ իրենք սովոր են հետո գնալ ոստիկանություն, դիմումներ գրել, գործեր հարուցել, առաջարկում եմ ամսի 25-ին, իրենց հորինած քաղաքացու օրվա կապակցությամբ հին ավանդական, բարի բոքսը, բոքսի օրենքներով, ռինգում, ՛՛Օրանժ՛՛ սպորտային համալիր, ժամը 12։00-ին։ Ես, ինքը եւ մեկ դատավոր, ու բոլորիդ էլ հրավիրում եմ լուսաբանելու այդ միջոցառումը։ Հրաչուհին թող գա այնտեղ ապացուցի, որ ինքը Հրաչուհի չէ. ինքն այնտեղից դուրս է գալու ծնկաչոք՛՛։

Նա հավելեց, որ առանց լրատվամիջոցների ներկայության չի ցանկանում հրավիրել, որովհետեւ, նրա խոսքով, Հրաչյա Հակոբյանը հետո դուրս է գալու և իր ձևով է մեկնաբանելու ամեն ինչ:

 

  • Կիսվել: