չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՔԾ-ում Վանեցյանին հարցաքննել են որպես կասկածյալի

ՀՔԾ-ում Վանեցյանին հարցաքննել են որպես կասկածյալի

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր հրավիրվել էր ՀՔԾ հարցաքննության՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու, ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։

Ինչպես նա նշեց լրագրողների հետ զրույցում՝ իրեն հարցաքննել են որպես կասկածյալի։

Հարցին՝ արդյոք մեղադրանք առաջադրելու մասին խոսք եղե՞լ է, Վանեցյանն ասաց. ՛՛Դեռեւս ոչ՛՛։

 

  • Կիսվել: