երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հոսանքազրկումը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա. Իոաննիսյան

Հոսանքազրկումը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա. Իոաննիսյան

Հոսանքազրկումը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա: Այս մասն իր ֆեյսբուքյան էջում գրել է րազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ղեկավար Դանիել Իոաննսիյանը՝ անդրադառնալով ընտրության օրն ընտրատեղամասերում տեղի ունեցած հոսանքազրկմանը:

՛՛Մենք համեմատել ենք ԱԺ անցած 3 ուժերի ձայները բոլոր հոսանքազրկված ընտրատեղամասերում և այդ տեղամասերը ներառող տարածքներում: Ուժերից և որևէ մեկը հոսանքազրկված տեղամասերում չի ստացել իր՝ այդ տարածաշրջանում հավաքած ձայներից էպես ավել կամ պակաս քվե:

Այսպիսով, հոսանքազրկումներն եղել են Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Լոռվա ու Տավուշի մարզերի մի շարք տեղամասերում: Շուրջ 15 րոպեով հոսանքազրկվել էին հանրապետության տեղամասերի մոտ 1/4-րդ մասը:

«Քաղաքացիական պայմանագիրը» հոսանքազրկված տեղամասերում հավաքել է 62,7 % ձայն, իսկ դրանք ներառող մարզերում՝ 62,6 %: «Հայաստան» դաշինքը հոսանքազրկված տեղամասերում հավաքել է 14,8 % ձայն, իսկ դրանք ներառող մարզերում՝ 16,2 %: «Պատիվ ունեմ» դաշինքը հոսանքազրկված տեղամասերում հավաքել է 4,8 % ձայն, իսկ դրանք ներառող մարզերում՝ 4,3 %: Թվերի փոքր տատանումը ամբողջությամբ նորմալ է, քանի որ տարբեր տեղեր մարդիկ կարող են մի փոքր տարբեր կերպ քվեարկել:

Այլ կերպ ասած, վիճակագրությունը վկայում է, որ հոսանքազրկված տեղամասերում որևէ էական կեղծիք չի եղել: Թվերի վերանիշյալ տարբերությունները համապետական արդյունքների մեջ մոտ 0,2 տոկոսի ներդրում ունեն: Այսինքն, եթե պայմանականորեն հոսանքազրկված տեղամասերի արդյունքները փոխարինվեն այդ մարզերի միջին արդյունքներով, ապա ԱԺ անցած 3 քաղաքական ուժերի համապետական արդյունքները կտատանվեն առավելագույնը 0,2 տոկոսով:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ ՀԷՑ-ի փոխտնօրենը՝ Դավիթ Ղազինյանը, «Հայաստան» դաշինքով թեկնածու Արթուր Ղազինյանի եղբայրն է և հրապարակայնորեն ակտիվ զբաղված է այդ դաշինքի քարոզչությամբ: Ավելին, «Անկախ դիտորդը» բազմաթիվ ահազանգեր է ստացել այն մասին, որ ՀԵՑ-ում աշխատողներին ստիպում են մասնակցել «Հայաստան» դաշինքի հավաքներին ու քվեարկել այդ դաշինքի օգտին:

Դրա ֆոնին «Անկախ դիտորդի» համար կանխատեսելի էր, որ ընտրությունների գիշերը կլինեն հոսանքազրկումներ և մենք այդ մասին հարցը ներառել էինք մեր դիտորդների դիտարկման քարտերում՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: