հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Այդ 4 հենակետերը հիմա դատարկ են, որեւէ մեկի կողմից չեն վերահսկվում. ԱԺ նախագահ

Այդ 4 հենակետերը հիմա դատարկ են, որեւէ մեկի կողմից չեն վերահսկվում. ԱԺ նախագահ

Այսօր լրագրողները ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ կա՞ն տարածքներ, որոնք անցել են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ։

Ալեն Սիմոնյանը հարցին հարցով պատասխանեց․

«Նման բան Անվտանգության խորհրդի հայտարարությունում տեսե՞լ եք։ Նման բան գոյություն չունի, բաներ հորինել, ավելացնել պետք չէ: Այդ թեմայի շուրջ բավականին շատ շահարկումներ են արվում, կարծում եմ, ընթերցողներն արդեն սովորել են․ դրանք տեղին չեն, ամբողջ իրավիճակը նկարագրված է ԱԽ հայտարարության մեջ»:

Ըստ նրա` բանակցությունների միջոցով ադրբեջանական զորախումբը, որ առաջ էր եկել, հետ է քաշվել, այդ տարածքներում այն վիճակն է, որե ղել է մի քանի օր առաջ՝ բացառությամբ 4 հենակետերի, որոնք որեւէ մեկի կողմից չի վերահսկվում: 

Նրա խոսքով, այդ հենակետերը այսօր ուղղակի դիրքերի փոփոխման պատճառով դատարկ են. «Այնտեղ չկան նաեւ ադրբեջանական զորախմբեր»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք այդ հենակետերը հայկական տարածքներում են, թե դելիմիտացիայի ժամանակ պետք է ճշտվի, ԱԺ նախագահը պատասխանեց. «Այդ մասին հիմա խոսելը ճիշտ չէ, ակնհայտ է, որ դա մեզ համար հայկական տարածք է:Դեմարկացիայի եւ դելիմիտացիայի ընթացքում մենք դա կապացուցենք եւ այդ ուղղությամբ քայլեր կանենք»:

  • Կիսվել: