կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հորդորում եմ ձեռնպահ մնալ ոչ հավաստի տեղեկությունների հրապարակումից. Մուսինյանը՝ Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 10-ի հայտարարությունը հրապարակելու մասին

Հորդորում եմ ձեռնպահ մնալ ոչ հավաստի տեղեկությունների հրապարակումից. Մուսինյանը՝ Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 10-ի հայտարարությունը հրապարակելու մասին

Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 10-ին հրապարակած հայտարարությունը՝ այն ներկայացնելով, որպես այսօր արված հայտարարություն:

Լրատվամիջոցներին հորդորում եմ ձեռնպահ մնալ ոչ հավաստի տեղեկությունների հրապարակումից, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մասնագիտական անփութություն կամ անպարկեշտություն:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 10-ի հայտարարության բովանդակությանը, ապա ներկայիս գերլարված իրավիճակում այն ավելի պահանջված է դարձնում քաղաքացիական պատերազմից խուսափելու հրամայականը»:

 

  • Կիսվել: