ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այս հանդիպումը շատ լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին

Այս հանդիպումը շատ լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին

Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում։ Այս մասին Մոլդովայում հնգակողմ բանակցություններից հետո ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ըստ նրա՝ քննարկվել են հաղորդակցության, անվտանգության և իրավունքների, սահմանի, սահմանների դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի հարցերը։

«Եվ այս հանդիպումը շատ լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին։ Դա նշանակում է, որ մենք ջանասիրաբար աշխատում ենք ու մտադիր ենք աջակցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բոլոր դրական ջանքերին»,- նշել է նա։

«Ես նաև հայտարարել եմ, որ մտադիր եմ նորից հրավիրել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում։ Դա նշանակում է, որ ԵՄ-ի կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք, աջակցություն ցուցաբերենք՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ավելի մեծ առաջընթաց գրանցելու հնարավորության համար»,- նշել է Միշելը:

Ավելի վաղ տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: