կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հնարավոր է, որ իշխանություններն ինչ-որ փուլում ետ կանգնեն ընտրությունների գնալու մտքից․ պատգամավոր

Հնարավոր է, որ իշխանություններն ինչ-որ փուլում ետ կանգնեն ընտրությունների գնալու մտքից․ պատգամավոր

Հնարավոր է, որ իշխանություններն ինչ-որ փուլում ետ կանգնեն ընտրությունների գնալու մտքից, եթե լինի առավել մտահոգիչ պատկեր կորոնավիրուսի հարցում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հայտարարեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն այս պահին նման մտավախություն չկա.

«Շարժվում ենք ըստ նախանշված օրակարգի:

Եթե լինի այնպիսի իրավիճակ, երբ անհրաժեշտություն առաջանա կանգնեցնել ընտրական, նախընտրական պրոցեսը, միգուցե նաև այդ քայլին գնանք: Բայց եկեք կանխատեսումներ չանենք»,-ասել է նա:

  • Կիսվել: