երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հնարավոր է՝ Անթալիայում հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները. Հաջիև

Հնարավոր է՝ Անթալիայում հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հնարավոր է համարել Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը, հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նա նշել է. ՛՛Եթե Հայաստանը պատրաստ է դրան, ապա Ադրբեջանը միշտ պատրաստ է նման հանդիպման ցանկացած ձևաչափով, ցանկացած շրջանակում՛՛։

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է մարտի 11-13-ն Անթալիայում անցկացվող դիվանագիտական 2-րդ համաժողովին։

 

  • Կիսվել: