երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
ՀԿ դաշտում մենաշնորհ կա․ Վանեցյանը՝ Հայաստանում գործող ՀԿ-ների մասին

ՀԿ դաշտում մենաշնորհ կա․ Վանեցյանը՝ Հայաստանում գործող ՀԿ-ների մասին

Ինչքան էլ այսօր գործող ՀԿ-ները, որոնք ֆինանսավորվում են դրսից, ասեն, որ իրենց գործունեությունն ուղղված է Հայաստանի շահերին, դա այդպես չէ: Այդ ՀԿ-ները ֆինանսավորվում են դրսից և ինչ-որ պահի սպասարկելու են օտարի շահերը և առաջ են բերելու օտար օրակարգ, պաշտպանելու են այդ պետություների շահերը: Այս մասին խմբագիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա  նշել է, որ ստեղծելով Հայրենիք զարգացման հիմնադրամը, նպատակ ունի զարգացնել երկրում քաղհասարակության դերը: Եվ առհասարակ, բոլոր պետությունները, որոնք որդեգրել են ժողովրդավարության սկզբունքը, պետք է ունենան շատ զարգացած և ուժեղ քաղհասարակություն:
 

«Ինչ-ինչ պատճառներով նախկին իշխանությունը մեծ ուշադրություն չի դարձրել քաղհասարակության զարգացմանը, այդ իսկ պատճառով դաշտը գրավել են ՀԿ-ներ, որոնք ֆիանանսվորվում են դրսից: Քաղհասարակության ներակայացուցիչները հիմնականում հանդիսանում են այդ ՀԿ-ների կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների ներկայացուցիչներ»,-ասել է Վանեցյանը և հավելել, որ այսօր ՀԿ դաշտը դատարկ է, քանի որ այդ ոլորտի շատ ներկայացուցիչներ իշխանության մեջ են:

Նա նաև նշել է, որ Հայաստանի ՀԿ դաշտում մենաշնորհ կա, և ստեղծելով Հայրենիք զարգացման հիմնադրամն՝ աջակցելու են ԶԼՄ-ներին, քաղհասարակությանը:

«Ամենամեծ տարբերությունն այն է, որը մեր կողմից ֆիանանսավորվող ՀԿ-ները և անհատները, ԶԼՄ-ները, որոնց կաջակցենք, առաջ կբերեն ոչ թե օտարերկրյա օրակարգ, այլ կառաջնորդվեն ազգային օրակարգով»,-ամփոփել է ԱԱԾ նախկին տնօրենը։

  • Կիսվել: