կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հիվանդ մարդ եմ, ասում եք՝ 2 կովը սարքի 4․ Կոթիում դիմեցին վարչապետին

Հիվանդ մարդ եմ, ասում եք՝ 2 կովը սարքի 4․ Կոթիում դիմեցին վարչապետին

Հիվանդ մարդ եմ, ասում եք՝ 2 կովը սարքի 4, ես 2 կովից մեկը ծախում եմ, որ տոկոս մուծեմ։ Այս մասին այսօր Տավուշի մարզի Կոթի համայնքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց համայնքի բնակիչներից մեկը։

«20 տարի է 22 տոկոսով վարկ եմ մուծում, ուզում եմ, որ մեզ էլ անտոկոս վարկ տրամադրեն։ Տոկոսը շատ է, գոնե հաշվի առնեն սահմանամերձ գյուղ է։ Արդեն մեղկ ենք, 20 տարի է՝ նույն վիճակում ենք»,- ասաց բնակիչը։

Վարչապետն է նշեց, որ վարկային պատմությունից է կախված․

«Ես չեմ կարող ասել։ Մի բան ուրեմն էն չի, թե չէ իրենք են խնդրում, մարդ ման գալիս»։

  • Կիսվել: