շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հինգ տարի առաջ այս օրը, պարոն վարչապետ, ինձ հանձնեցիք Հայաստանի Հանրապետության անձնագիր. Ֆրանսիայի ԱԺ նախկին պատգամավորը՝ Փաշինյանին

Հինգ տարի առաջ այս օրը, պարոն վարչապետ, ինձ հանձնեցիք Հայաստանի Հանրապետության անձնագիր. Ֆրանսիայի ԱԺ նախկին պատգամավորը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի երկարամյա նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:

Վարչապետը ողջունել է պարոն Ռոշբլուանի այցը Հայաստան և ընդգծել նրա կարևորագույն դերը Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների շարունակական զարգացման ու ամրապնդման գործում: Վարչապետը շեշտել է նաև նրա անձնական վերաբերմունքը Հայաստանի օրակարգի ու դրա առաջմղման հարցում:

Ֆրանսուա Ռոշբլուանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ այս օրն իր համար խորհրդանշական է: «Հինգ տարի առաջ այս օրը, պարոն վարչապետ, ինձ հանձնեցիք Հայաստանի Հանրապետության անձնագիր: Ուրախ եմ կրկին Հայաստանում գտնվելու և մտքեր փոխանակելու հնարավորության համար»,- ասել է պարոն Ռոշբլուանը:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական փոխգործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: