Հին Շենը շարունակում է ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ մնալ. համայնքապետ
Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Շուշիի շրջանի Հին Շենի համայնքապետ Սամվել Սարգսյանից:
Նշենք, որ ըստ ռուսական լրատվամիջոց «Վարգոնզո»-ի՝ գյուղն ապաշրջափակվել է, որը Սարգսյանը հերքեց:
Գյուղում տիրող իրավիճակի մասին վերջինս նշեց. «Բնակիչները չեն տարհանվել, ճանապարհը փակ է, բնակիչներն էլ չեն ուզում գյուղը լքել. ո՞ւր գնան, ինչի՞ լքեն: Պաշտպանվում ենք, պաշտպանելու ենք, մեր զորքն այստեղ է, մեր հայկական բանակն այստեղ է, մեր կամավորներն այստեղ են, փառք նրանց»:
Նշենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտով պայմանավորված՝ հանձնվող տարածքների մեջ Հին Շենը չի եղել և ըստ ռուս խաղաղապահների քարտեզի՝ այն ի սկզբանե նրանց վերահսկողության գոտու մեջ էր նշվում: