չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հիմնադրամում 28 տարվա ընթացքում հավաքվել է 313 միլիոն դոլար, 2 ամսվա ընթացքում՝ 220 միլիոն դոլար․ Նիկոլ Փաշինյան

Հիմնադրամում 28 տարվա ընթացքում հավաքվել է 313 միլիոն դոլար, 2 ամսվա ընթացքում՝ 220 միլիոն դոլար․ Նիկոլ Փաշինյան

Այն ծրագիրը, որը մենք իրականացնելու ենք Արցախում, պատմության ընթացքում ամենամեծ ծրագիրն է լինելու։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդամենը երկու օր առաջ որոշում կայացվեց, որ Արցախում պետք է իրականացվի 110 միլիարդ դրամի բնակարանաշինական ծրագիր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ։ Մեծ հավանականություն կա, որ այս ծրագիրը, որ մենք կիրականացնենք երեք տարվա ընթացքում, համեմատելի է նախորդ երեսուն տարվա ընթացքում հիմնադրամի՝ Արցախում իրականացրած բոլոր ծրագրերի հետ և չի բացառվում, որ ավելի մեծ է։ Այն ծրագիրը, որը մենք իրականացնելու ենք Արցախում, պատմության ընթացքում ամենամեծ ծրագիրն է լինելու»,- նշեց Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի ներկայացրած թվերի՝ 1992 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերը ներառյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակավել է մոտավորապես 313 միլիոն դոլար․ «Պատերազմի ընթացքում հանգանակվել է շուրջ 220 միլիոն դոլար։ 28 տարվա ընթացքում 313 միլիոն դոլար, 2 ամսվա ընթացքում՝ 220 միլիոն դոլար»։

  • Կիսվել: