հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հիմա, որ մտնում ես Գյումրի, ինչ-որ կառուցվել է, էս տղու շնորհիվ է կառուցվել, փոխանակ մի բան էլ ինձ մեդալներով պարգևատրեք, բերել կանգնեցրել եք այստեղ.Վարդան Ղուկասյան

Հիմա, որ մտնում ես Գյումրի, ինչ-որ կառուցվել է, էս տղու շնորհիվ է կառուցվել, փոխանակ մի բան էլ ինձ մեդալներով պարգևատրեք, բերել կանգնեցրել եք այստեղ.Վարդան Ղուկասյան

Ստացվում է, որ 2009-2012թթ-ին Գյումրիում ապրող բոլոր բնակիչների համար պատասխան պետք է տա Վարդան Ղուկասյանը. դատավարությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ում  40 դրվագ մեղադրանք է որակվում, այդ թվում՝ օտարման ոչ ենթակա մի շարք հողամասեր օտարելու, պատմամշակութային հուշարձան վնասելու համար։

«Բոլորի տեղը պատասխան պետք է տամ, կողմնակից եմ, ինչ է, այդպես է ՀՀ օրենքը։ Դատարանում ինչ ներկայացվեց միայն ծիծաղի առարկա է, որովհետև ոչ մի օրինական փաստարկ, որ Վարդան Ղուկասյանը մեղավոր է,... ես չհասկացա, թե ինչում եմ մեղավոր»,-ասաց նա։

Ղուկասյանը նշեց, որ պատմամշակութային «1700 հուշարձանը» ինքը պաշտպանել ու փրկել է։ «Տեսնեք՝ ինչքան հուշարձաններ կան քաղաքում, որ էսօր-էքուց փլվելու է, հիմա մի հուշարձանի մասին է խոսքը, որ փրկել ենք, և 1800 թվականի հուշարձանը վերակառուցվել է նույն ձևով»,-ասաց նա։

Ըստ Վարդան Ղուկասյանի՝ հարցն այն է, որ այդ գույքերն ուզում են իրենից «հավանաբար խլել»։  

«Հիմա, որ մտնում ես Գյումրի, ինչ-որ կառուցվել է, էս տղու շնորհիվ է կառուցվել, փոխանակ մի բան էլ ինձ մեդալներով պարգևատրեք, բերել կանգնեցրել եք այստեղ։  Այդ ինչքան գործ էր․․․, ես ուղղակի ձանձրացա, խայտառակություն էլի, էլ ուրիշ բան չկա՞ էնտեղ, շներն իրար բռնաբարում են, էտ գործերն էլ բերեն, վրեքս կապեն»,-ասաց նա։

  • Կիսվել: