ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հիմա հիանալի ժամանակ է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալու համար․ Գերմանիայի նախագահ

Հիմա հիանալի ժամանակ է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալու համար․ Գերմանիայի նախագահ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես են գալիս մամուլի համատեղ հայտարարություններով։

Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, Գերմանայի նախագահը հայտարարել է, որ  Ադրբեջանով անցնող կենտրոնական միջանցքը մեծ հեռանկարներ ունի Գերմանիայի համար․ նա շեշտել է, որ այս միջանցքի նշանակությունն էլ ավելի կմեծանա, երբ Հարավային Կովկասը դառնա ավելի կայուն տարածաշրջան։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը մեծ նշանակություն ունի, մեկ տարում մեծ քայլեր են արվել, մարտի 13-ին հայտարարություն է արվել խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին։ Հիմա կատարյալ ժամանակն է դրան հասնելու համար»,- ասել է Գերմանիայի նախագահը։

  • Կիսվել: