Հիմա չեմ ուզում խոսել, որպեսզի չվտանգեմ հնարավոր ծրագրերը․ Վանեցյանը՝ Կադիրովի հետ շփումների մասին
Դրանց մասին հիմա չեմ ուզում խոսել, որպեսզի չվտանգեմ այն հնարավոր ծրագրերը, որոնք պետք է իրականանան Հայաստանում և Հայաստանի համար: Այս մասին հայաստանյան տպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ շփումների մասին։
«Կարծում եմ, որ առաջիկայում բոլոր այդ ծրագրերը կիրականանան, և մեր հանրությունը կտեղեկանա: Ես այդ ժամանակ կպատմեմ բոլոր մանրամասների մասին: Ռամզան Կադիրովին ճանաչում եմ շատ լավ, ինքն էլ, գիտեք, հրապարակային իմ ծննդյան օրը շնորհավորել է»,-ասել է նա:
Ավելի վաղ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ինստագրամյան էջում շնորհակալություն էր հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին՝ իր ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորանքի համար: