շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. ինչ են քննարկել (տեսանյութ)

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. ինչ են քննարկել (տեսանյութ)

ՄԱԿ 80-րդ նստաշրջանի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու տարածաշրջանում համագործակցության խթանումը:

Շեշտվել է, որ երկկողմ ակտիվ փոխգործակցությունը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և փոխվստահության ամրապնդմանը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող այլ հացերի շուրջ:

  • Կիսվել: