ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը Լոռիում էր, մարզպետի հետ քննարկել է տնտեսական համագործակցության հարցեր
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով մեկնել է Լոռի, մարզպետ Արամ Ղազարյանի հետ քննարկել է տարածաշրջանի և ՌԴ սուբյեկտների միջև տնտեսական համագործակցության հարցեր։
Դիվանագետը մասնակցել է նաև Տաշիրում Ռուսական կենտրոնի բացմանը, ծանոթացել է «Ամպեր ԱՐՄԵՆԻԱ» մալուխային գործարանի և «Տաշիր Քար» կարի գործարանի աշխատանքներին։