շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀՀ-ում երբեք ընտրություն չկեղծած թիմին կեղծել պատրաստվելու մեջ մեղադրելը մառազմ է. ՔՊ խոսնակ

ՀՀ-ում երբեք ընտրություն չկեղծած թիմին կեղծել պատրաստվելու մեջ մեղադրելը մառազմ է. ՔՊ խոսնակ

Հայաստանում ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական թիմին, որը ընտրություն երբեք չի կեղծել ընտրություն կեղծել պատրաստվելու մեջ մեղադրելը մառազմ է կամ լավագույն դեպքում նախընտրական քարոզարշավի անասելի վատ մեկնարկ։

Այս մասին ասել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանը։

Նշենք, որ նման տեսակետ է հայտնել նաև իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ ասելով, որ ՀՀ-ում միակ ընտրություն չկեղծած ուժին մեղադրում են ընտրությունները կեղծել պատրաստվելու/ցանկանալու մեջ:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա։ Նա անթույլատրելի է համարել արտահերթ ընտրությունների անցկացումը գործող իշխանությունների կողմից, քանզի, ըստ Տեր-Պետրոսյանի, նրանք կարող են դրանք կեղծել։

  • Կիսվել: