ՀՀ-ում այսօր տեղի է ունենում պետության կուսակցականացում. Թաթոյան
Մենք բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առաջ՝ սկսած երկրի կառավարման խորքային խնդիրներից մինչև անվտանգության հարցեր: Այս մասն այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա հեվելեց, որ մեր երկրում ներքին համերաշխություն այլևս չկա, ժողովուրդը պառակտված է։
՛՛Արտաքին թշնամուն թողած՝ երկրի ներսում ժողովրդին բաժանել են սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների։ Հայաստանի Հանրապետությունում այսօր տեղի է ունենում պետության պարզապես կուսակցականացում, իշխանությունը գտնվում է մեկ քաղաքական ուժի ձեռքում, պետական մարմինները ծառայեցվում են մեկ կուսակցության շահերին, պետական ինստիտուտներն օգտագործվում են այդ քաղաքական ուժի հնարավարությունը մեծացնելու համար՛՛,-ասաց Թաթյանը:


