կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ սահմանից ադրբեջանական զինուժի կողմից առևանգված 6 զինվորները ականներ են տեղադրելիս  եղել․ Փաշինյան

ՀՀ սահմանից ադրբեջանական զինուժի կողմից առևանգված 6 զինվորները ականներ են տեղադրելիս եղել․ Փաշինյան

Հայաստանի զինված ուժերի 6 զինծառայողներ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ։

Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, կառավարության հերթական նիստից առաջ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով։

«Ինչ ի նկատի ունենք սահմանի կահավորման աշխատանքներ ասելով՝ իրականացվել են ականապատման աշխատանքներ, ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքները իրականացվել են՝ զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ։ Այսինքն դրանք ոչ թե արվել են դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է իրականացվել զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ՝ տարածքի ականապատված լինելու վերաբերյալ։

Այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով, իհարկե, հետագայում եղել է տեղեկատվությունը, որ մեր զինվորները գերեվարվել են։ Գերեվարման հանգամանքները պետք է պարզվի, բայց մի բան հստակ է, որ դա ըստ էության գերեվարում չէ և տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում՝ ՀՀ տարածքից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ բոլորին հայտնի է, որ մայիսի 12-ից այդ տարածքներում գտնվում են ադրբեջանական ստորաբաժանումներ և տեղի ունեցող գործընթացները անընդունելի են հայկական կողմի համար։ «Ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող»,-ասաց Փաշինյանը։

Նա նաև հստակ ազդակ հղեց, որ հարցը տեղափոխվելու է միջազգային տիրույթ. «Սա միջազգային իրավունքի խախտում է և ՀՀ-ն պետք է օգտագործի բոլոր, այդ թվում միջազգային լծակները»,- հայտատարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Նշենք, որ պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հայտնեց, որ  Գեղարքունիքի մարզի սահմնային հատածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Նրանք են՝ Ա. Ն. Աբգարյանը,  Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։

ՊՆ-ն նաև հերքեց Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած այն հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում՝ նշելով, որ այն իրականության չի համապատասխանում

  • Կիսվել: