ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհդական է նշանակվել Գագիկ Մարկոսյանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհդական է նշանակվել Գագիկ Մարկոսյանը

Դեկտեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոյանի հրամանով Գագիկ Մարկոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Մարկոսյանը երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում և ոչ միայն իր գործի գիտակ է, այլև արդարամիտ է:

Աշխատել է ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության, հետո արդեն ձևավորված ՀՀ քննչական կոմիտեում և այլ ուժային կառույցներում և որտեղ էլ որ աշխատել է, միշտ բարձր է գնահատվել նրա մարդկային վերաբերմունքը՝ դիմացինի հանդեպ և աշխատանքի նկատմամբ նրա ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը:

  • Կիսվել: