ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Անտիկոնտրաֆակտ» միջազգային համաժողովին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում անցկացվող «Անտիկոնտրաֆակտ» միջազգային համաժողովին իր բացման խոսքում նշեց, որ մտավոր սեփականության, ապրանքների շրջանառության հետ կապված հարցերի կարգավորումը կերաշխավորի եվրասիական տնտեսական միության տարածքում արտահանման պոտենցիալի իրագործումը:
Նա ընդծեց նաև, որ համաժողովում քննարկվող թեմաները հրատապ են բոլորի համար, բայց մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, գաղափարների նյութականացման հարցերը, հատկապես հրատապ են Հայաստանի համար՝ հաշվի առնելով նրա աշխարհագրական եւ քաղաքական առանձնահատկությունները։
«Գրավիչ է այն փաստը, որ այսպիսի համաժողովը տեղի է ունենում Հայաստանում, Երևանում, որովհետև այն թեման, որը մենք այսօր կքննարկենք, ակտուալ է բոլորի համար ամբողջ աշխարհում, սակայն հատկապես ակտուալ է մեր երկրների համար` նկատի ունենալով աշխարհագրական, աշխարհաքաղաքական առանձնահատկությունները: Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցերը և գաղափարների նյութականացումը այն թեմաներն են, որոնք հատուկ ակտուալություն ունեն»,- ասաց Գրիգորյանը։
Գրիգորյանը նկատեց, որ այս իմաստով լավ հնարավորություն ունեն` քննարկելու կարգավորումների ներդաշնակեցման, օրենքների ներդաշնակեցման հարցեր: «Լավ հնարավորություն ունենք` փոխանակվելու փորձագետների կարծիքներով և հանգելու այնպիսի մոդելի, որ առաջին հերթին իրագործելի կլինի ԵԱՏՄ ամբողջ տարածաշրջանում և կաշխատի արդյունավետորեն»,- ասաց Գրիգորյանը:


