ՀՀ պատվիրակությունը Բրյուսելում հայտնել է Ադրբեջանի կողմից մեծաքանակ սպառազինության ձեռքբերման մասին
Բրյուսելում հանդիպումից առաջ հայկական պատվիրակությունը եվրոպացի և ամերիկացի դիվանագետներին է փոխանցել փաստաթղթեր, որոնք վկայում են Իսրայելից և Պակիստանից դեպի Ադրբեջան սպառազինությունների լայնածավալ մատակարարումների մասին, հայտնում է Politico-ն:
Կայքը նշում է, որ իրենց հաջողվել է ծանոթանալ այդ թղթերին, որոնցով հայկական կողմը հայտնում է, որ այս տարվա սկզբից Ադրբեջանը միջինում օրական ստանում է սպառազինության մեկ խմբաքանակ: Հայաստանը նաև ներկայացրել է, որ սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղը գրավելու համար, ինչը հանգեցրել է 100 000 հայերի զանգվածային բռնագաղթի: