կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ նախագահը և ՌԴ դեսպանն անդրադարձել են Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի և գերիների վերադարձի հարցերին

ՀՀ նախագահը և ՌԴ դեսպանն անդրադարձել են Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի և գերիների վերադարձի հարցերին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 25-ին  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է եղել Հայաստանի սահմանային իրավիճակին, պատերազմից հետո մեր երկրում ստեղծված մարդասիրական խնդիրներին, մասնավորապես, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:

  • Կիսվել: