ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ նախագահը և Պանամայի դեսպանը անդրադարձել են երկրու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը

ՀՀ նախագահը և Պանամայի դեսպանը անդրադարձել են երկրու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պանամայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռոլանդո Էնրիկե Բառոու Նոադը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Ռոլանդո Էնրիկե Բառոու Նոադին Հայաստանում Պանամայի առաջին դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ պատասխանատու առաքելության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Պանամայի միջև համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսական և միջազգային հարթակներում փոխգործակցության զարգացման հարցեր:

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության զարգացմանն ու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությանը:

Երկուստեք շեշտվել է կրթության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի բնագավառներում առկա համագործակցային ներուժի իրականացմանն ուղղված ջանքերի խթանումը:

  • Կիսվել: