շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՀՀ նախագահի և տիկնոջ անունից տրվել է պաշտոնական ընթրիք ի պատիվ Հունաստանի նախագահի և նրա տիկնոջ

ՀՀ նախագահի և տիկնոջ անունից տրվել է պաշտոնական ընթրիք ի պատիվ Հունաստանի նախագահի և նրա տիկնոջ

 Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի և տիկին Վլասիա Պավլոպուլուի՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից նոյեմբերի 5-ին տրվել է պաշտոնական ընթրիք:

 ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից Primenews.am-ին տեղեկացրեցին, որ  Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը մասնավորապես նշել են, որ հնագույն քաղաքակրթություն ունեցող երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունները, նման ճակատագրերը, պատմական, մշակութային ընդհանրությունները և ընդհանուր արժեքներն ամուր հիմք են երկու երկրների հետագա ավելի խորը ու բազմաձևաչափ համագործակցության համար:

  • Կիսվել: