ՀՀ-ն շահագրգռված է Չաբահար նավահանգստում ներկայացուցչություն բացելու հարցում, ինչը կնպաստի Հնդկաստանի, Իրանի և հարավային երկրների հետ առևտրի զարգացմանը. Սոբհանի
Հայաստանը շահագրգռված է Չաբահար նավահանգստում ներկայացուցչություն բացելու հարցում, ինչը կնպաստի Հնդկաստանի, Իրանի և հարավային երկրների հետ առևտրի զարգացմանը: Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
՛՛Այժմ պատրաստվում է իրանական նավահանգիստների աշխատանքը վերահսկող կազմակերպության ղեկավարի այցը Հայաստան։ Մշակվում է նաեւ որոշ հայ պաշտոնյաների այցը Չաբահար՛՛,-ասել է նա:
Դեսպանը նշել է, որ Հայաստանն Իրանի համար ելք է դեպի Հյուսիսային երթուղիներ և Սև ծով, իսկ Իրանն իր հերթին Հայաստանի համար պատուհան է դեպի Պարսից և Օմանի ծոցերի ավազանի երկրներ:
՛՛Մոտ ժամանակներս մենք լավ պայմանավորվածություններ ձեռք կբերենք բեռնափոխադրումների վերաբերյալ, խոսքը տարանցման սակագների եւ ճանապարհային տուրքերի արժեքի նվազեցման մասին է՛՛,-ընդգծել է Սոբհանին: