շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ-ն հեռացվել է ամերիկյան զորավարժությանը մասնակից երկրների ցանկից. փոփոխություն Պենտագոնի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ

ՀՀ-ն հեռացվել է ամերիկյան զորավարժությանը մասնակից երկրների ցանկից. փոփոխություն Պենտագոնի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ

Պենտագոնի պաշտոնական կայքում ավելի վաղ տեղադրված հաղորդագրության տեքստում փոփոխություն է կատարվել, ըստ որի՝ Հայաստանը հեռացվել է ամերիկյան զորավարժությանը մասնակից երկրների ցանկից: 

Ավելի վաղ Պենտագոնի խոսնակն ասել էր, որ մոտ 9000 ամերիկացի զինծառայող կմասնակցի Defender-23 («Պաշտպան 23») զորավարժություններին, որոնք կսկսվեն ապրիլի 22-ին։
 

Բացի ԱՄՆ-ից, զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ Հայաստանից, Վրաստանից, Ալբանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա և Մեծ Բրիտանիա:

Այսպես՝ հաղորդագրության նախնական տարբերակը հետևյալն էր՝

Նոր տարբերակը սա է՝

 

  • Կիսվել: