երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ-ն Ադրբեջանին է հանձնել Ֆիզուլիի և Զանգելանի ականապատ դաշտերի քարտեզները, փոխարենը Ադրբեջանը ՀՀ-ին է արտահանձնում 15 հոգու. Ադրբեջանի ԱԳՆ

ՀՀ-ն Ադրբեջանին է հանձնել Ֆիզուլիի և Զանգելանի ականապատ դաշտերի քարտեզները, փոխարենը Ադրբեջանը ՀՀ-ին է արտահանձնում 15 հոգու. Ադրբեջանի ԱԳՆ

2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների շուրջ 92 000 ականների քարտեզները: Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունից:

՛՛Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ ականների քարտեզներ ձեռք բերելու մարդասիրական նախաձեռնության իրականացման գործում միջնորդական ծառայությունների համար՛՛,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

Հաղորդվում է նաև, որ, որպես մարդասիրական քայլ, ադրբեջանական կողմը Հայաստանին է արտահանձնել ազատազրկման դատապարտված 15 հոգու, որոնց ժամկետը ավարտվել է:



  • Կիսվել: