ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
ՀՀ կառավարությունից մեկնաբանել են Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման մասին լուրերը

ՀՀ կառավարությունից մեկնաբանել են Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման մասին լուրերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին հստակ ինֆորմացիա չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել են կառավարության լրատվական վարչությունից։

 
ԶԼՄ–ներում լուրեր էին շրջանառվում, որ օգոստոսի 31-ին կայանալու է Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Ըստ լուրերի` հանդիպմանը քննարկվելու է «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
 
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևն օգոստոսի 11-ին հայտարարել էր, որ Մոսկվան մինչև օգոստոսի վերջ նախատեսում է բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել հայ-ադրբեջանական կարգավորման հարցով:
 

  • Կիսվել: