չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ՀՀ-ի մասին Ալիևի խոսքերը հիշեցնում են Ցեղասպանությունից առաջ օսմանյան հռետորաբանությունը. ԱՄՆ կոնգրեսական

ՀՀ-ի մասին Ալիևի խոսքերը հիշեցնում են Ցեղասպանությունից առաջ օսմանյան հռետորաբանությունը. ԱՄՆ կոնգրեսական

Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփիրի խոսքով՝ Միացյալ Նահանգները պետք է ընդմիշտ դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ոլորտում աջակցության տրամադրումը, որպեսզի կասեցվի ապագայի ռազմական ագրեսիան և մարդու իրավունքների խախտումը։

«Ալիևի՝ Հայաստանի մասին խոսքերը, թե դրանք «ադրբեջանական պատմական հողեր են», սարսռեցնող են և հիշեցնում են Հայոց ցեղասպանությունից առաջ օսմանյան հռետորաբանությունը»,-իր թվիթերյան  էջում գրել է Սփիրը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Սյունիքը, Երևանը և Սևանն ադրբեջանական հողեր են։

 

  • Կիսվել: