Հրապարակված ձայնագրություններից որևէ մեկը կոնտեքստից կտրված չէ. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ճեպազրույցը՝ ԱԺ–ում
Օրենքը մեզ թույլ է տալիս իրականացնել գատնի միջոցառումներ, ինչպիսիք են՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ներքին դիտում, արտաքին դիտում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած հեռախոսային գաղտնալսումներին։
«Չունենք որևէ դեպք, որտեղ առանց դատարանի թույլտվության ՀԿ-ն կամ որևէ այլ իրավապահ մարմին իրականացրել է գաղտնալսում»,-ասաց Նահապետյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե կան խոսակցություններ, որ հրապարակված ձայնագրությունները մոնտաժված են, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պատասխանեց.
«Հավաստիացնում եմ, որ չկա հրապարակված որևէ ձայնագրությունը, որը կոնտեքստից կտրված լինի»։


