երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՀՀ դեսպանը վրացական կողմին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը

ՀՀ դեսպանը վրացական կողմին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը

Մարտի 11-ին տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը, գրում է aliq.ge-ն:

Ըստ տեղեկության, հանդիպման ընթացքում դեսպան Ռուբեն Սադոյանը վրացական կողմին ներկայացրեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրիչ գործողությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության մեծացմանը։

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերին։

 

 

  • Կիսվել: