երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՀՀ դեսպանը Լեհաստանում քննարկել է Հարավային Կովկասի գործընթացներին առնչվող խնդիրներ

ՀՀ դեսպանը Լեհաստանում քննարկել է Հարավային Կովկասի գործընթացներին առնչվող խնդիրներ

Ս․թ․ փետրվարի 10-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ ԼՀ նախագահի աշխատակազմի Միջազգային քաղաքականության գրասենյակի ղեկավար (նախարարի կարգավիճակով) Յակուբ Կումոխի հետ։

Քննարկվեցին Հարավային Կովկասի և լայն Եվրոպական տարածաշրջանի անվտանգության միջավայրին, ընթացող քաղաքական-դիվանագիտական գործընթացներին առնչվող խնդիրներ։

Զրուցակցին ներկայացվեցին ՀՀ կառավարության արտաքին քաղաքական գործունեության ուղենիշները, դրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև առկա մարտահրավերները։

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց առավել զարգացնել Հայաստանի և Լեհաստանի բարեկամական հարաբերությունները և տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ փոխգործակցությունը։

 

  • Կիսվել: