չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ՀՀ դեսպանը ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձման հարցը

ՀՀ դեսպանը ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձման հարցը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մարտի 12-ին հեռախոսազանգ ունեցավ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բայրոն Դոնալդսի հետ:

Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:
 
Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձնազերծված պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրադրությունը և ընդգծեց հայ ռազմագերիների ու պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդիրը։
 
Զրուցակիցները քննարկեցին ԱՄՆ օրենսդիրների կողմից ռազմագերիների հարցով համապատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունները։

  • Կիսվել: