շաբաթ, հոկտեմբեր 10
10 / 10 / 2026
ՀՀ վարչապետն ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին

ՀՀ վարչապետն ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»,- ում կատարած գրառման միջոցով ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին։ 

«Ժամանեցինք Վայոց ձորի մարզ. կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»,–  գրել է Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։ 

ՀՀ վարչապետի հետ Վայոց ձոր են մեկնել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը:

 

 

  • Կիսվել: