ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդին

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդին

2024թ. ապրիլի 19-ին դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառային, հայտնում են Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունից։ 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են ընդհանուր արժեքների, պատմական և մշակութային ամուր կապերի վրա հիմնված Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական հարաբերությունների և առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության հետագա խորացումը:

  • Կիսվել: