ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ ԱԺ-ից պատվիրակություն կգործուղվի Մինսկ

ՀՀ ԱԺ-ից պատվիրակություն կգործուղվի Մինսկ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 18-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«1. Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի հունիսի 5-7-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Մարինա ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, Դավիթ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ, ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Ալվինա ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը եւ օրապահիկը, կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:

  • Կիսվել: