ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությունը լիովին դրական է գնահատել բնակչության 27,2%-ը. Gallup
Gallup-ը հրապարակել է քաղաքացիների շրջանում իրականացված հարցումների տվյալները:
Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ-ԱՄՆ-ի ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթին հարցին՝ հարցվածների 27,2% -ը նշել է, որ լիովին դրական է վերաբերվում, ավելի շուտ դրական վերաբերվում է 34,5%-ը, ավելի շուտ բացասական նշել է 13,1% -ը և 10,9% -ը նշել է ընդհանրապես բացասական։ 14% -ը դժվարացել է պատասխանել այս հարցին։