երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԱԽ քարտուղարը Ֆինլանդիայի դեսպանին ներկայացրել է սահմանազատման եւ ԼՂ խնդրի լուծման հարցում ՀՀ դիրքորոշումը

ԱԽ քարտուղարը Ֆինլանդիայի դեսպանին ներկայացրել է սահմանազատման եւ ԼՂ խնդրի լուծման հարցում ՀՀ դիրքորոշումը

Փետրվարի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրիստի Նարինենի հետ:

ԱԽ գրասենյակից հայտնում են, որ դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման և ԼՂ հիմնախնդրի լուծման վերաբերյալ: Այս համատեքստում Ա.Գրիգորյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ձևաչափն է, որի շրջանակներում կարող է լուծվել ԼՂ հիմնախնդիրը:

Դեսպան Կիրիստի Նարինենին բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ընթացքը և իր երկրի պատրաստակամությունն է հայտնել Հայաստանի հետ հետագա շարունակական համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

  • Կիսվել: