կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՖՖ ղեկավարությունն այցելել է Վայոց Ձորի մարզ` ծանոթացել մարզադաշտերի վիճակին

ՀՖՖ ղեկավարությունն այցելել է Վայոց Ձորի մարզ` ծանոթացել մարզադաշտերի վիճակին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն այցելել է Վայոց Ձորի մարզ, ծանոթացել մարզադաշտերի վիճակին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն այցելել են Վայոց Ձորի մարզ, տեղում ծանոթացել Եղեգնաձոր և Վայք քաղաքների մարզադաշտերում ընթացող աշխատանքներին: 

«ՀՖՖ ղեկավարության համար Վայոց Ձորի մարզ այց կարևորագույններից է: Մենք մշտապես կարևորում ենք ֆուտբոլի զարգացումը մարզերում: Այն մեր շրագրի հիմնական կետերից է: «Նորավանք» ֆուտբոլային ակումբը նոր շունչ է տվել Վայոց Ձորի մարզին»,-ասել է Մելիքբեկյանը:

Հաջորդ մրցաշրջանում «Նորավանք» ֆուտբոլային ակումբն իր տնային հանդիպումները կանցկացնի Վայքի «Արևիկ» մարզադաշտում, լայն թափով աշխատանքներ են ընթանում նաև Եղեգնաձորի «Քաղաքային» մարզադաշտում:

  • Կիսվել: