կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հետընտրական զարգացումները կարող են անկանխատեսելի լինել. Ռոբերտ Քոչարյան

Հետընտրական զարգացումները կարող են անկանխատեսելի լինել. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց, որ հետընտրական զարգացումները կարող են անկանխատեսելի լինել եւ խախտումների դեպքում ինքը պատրաստ է առաջնորդել պայքարը:

"եթե իշխանությունը փորձի կիրառել վարչական ռեսուրս, կեղծել ընտրությունները, այո՛ այդ դեպքում լինելու են հետընտրական զարգացումներ, որոնք կարող են ունենալ նաև անկանխատեսելիի հետևանքներ։ Այս վիճակում բոլորը պետք է դա գիտակցեն։ Չունի այս իշխանությունը  բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար",-ասաց Քոչարյանը։

Լրագրողի հարցին, թե Քոչարյանը կլինի արդյոք հետընտրական գործընթացները գեներացնողներից մեկը, նախկին նախագահն ասա․ "Այո՛, իհարկե"։

 

  • Կիսվել: