շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Հետք»-ի հրապարակումով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով. ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարությունը

«Հետք»-ի հրապարակումով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով. ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով երեկ՝ հունվարի 24-ին, ՛՛Հետքում՛՛ նախագահի մասին հրապարակված նյութին:

՛՛Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա, բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ:

Ցավոք, «Հետք»-ի և նմանատիպ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով: Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում՛՛,-ասված է հայտարարության մեջ:

 

 

 

 

 

 

  • Կիսվել: