կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հետաքրքիր դրվագ է տեղի ունեցել արքայազն Հարիի ու Արսեն Ջուլֆալակյանի մասնակցությամբ

Հետաքրքիր դրվագ է տեղի ունեցել արքայազն Հարիի ու Արսեն Ջուլֆալակյանի մասնակցությամբ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը պատմել է արքայազն Հարիի մասնակցությամբ հետաքրքիր դեպքի մասին, որին ականատես է եղել։ 

«Հետիոտնի անցման համար նախատեսված հատվածում ապահով պահի ես սպասում, որ անցնես փողոցը, կանգնում է հասարակ մի մեքենա՝ ղեկին արքայազն Հարրին և զիջում անցումը։

Ընդամենը 2 փողոց այն կողմ մեր հայրենակիցներից մեկը լյուքս դասի մեքենայով, նվագարկիչը մաքսիմալ ուժեղացրած(քոքած), հզոր շարժիչը ոռնացնելով՝ ցուցադրական շրջաններ է անում՝ փորձելով տպավորություն թողնել անցորդների վրա և փարատել սեփական պարապությունը։

Դե արի ու այդքան զարգացի...

հ.գ. Արքայազնը չուներ վարորդ, ուղեկցող անվտանգության աշխատիկցներ, մեքենան էլ ինչպես նշեցի՝ շատ հասարակ էր... Մեր լեզվով ասած՝ « չգիտի կյանքը վայելել...»»,- գրել է Ջուլֆալակյանը։

  • Կիսվել: