հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Հենրիկ Հարթենյանը հրաժարվեց ավագանու մանդատից

Հենրիկ Հարթենյանը հրաժարվեց ավագանու մանդատից

Երևանի քաղաքապետարանում ավարտվեց Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության հրատապ նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր Հրայր Թովմասյանի դստեր մասին ավագանու իմքայլական անդամ Հենրիկ Հարթենյանի հարցը:

Լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Էյրեմջյանը հայտնեց, որ Հարթենյանին խնդրել են ու հորդորել հրաժարվել մանդատից։

«Նոր ավարտվեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստը: Այսօր քննարկման ժամանակ խմբակցության անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը, որը արտահայտել էին նախօրեին, այս դեպքի հետ կապված:

Վերահաստատեցինք, որ դա մեր արժեհամակարգինհարիր չէ, մեր որդեգրած սկզբունքներին դեմ է եւ հորդորցինք պարոն Հարթենյանին, որ հրաժարվի մանդատից»,-ասաց նա։

  • Կիսվել: