երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հեղափոխությունը ձախողման եզրին է, մենք 2020 ենք մտնում որպես արմատական ընդդիմություն․ «Սասնա ծռերը» ամփոփեց 2019-ը

Հեղափոխությունը ձախողման եզրին է, մենք 2020 ենք մտնում որպես արմատական ընդդիմություն․ «Սասնա ծռերը» ամփոփեց 2019-ը

Մենք 2020 թվական ենք մտնում որպես համակարգային փոփոխությունների ձգտող արմատական ընդդիմություն՝ որդեգրով իշխանությանը պահանջներ ներկայացնող և իրավական միջոցներով դրանց կատարմանը ձգտող քաղաքական ուժի դիրք։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

Ավետիսյանի խոսքով, ճգնաժամի համալիր բացասական ազդեցության պատճառով աղետալի ընթացքի մեջ են մնում Արցախի խնդիրը, արտաքին անվտանգությունը, ժողովրդագրությունը, կենսամակարդակը, արդարությունը, շրջակա միջավայրը:

«Ժամանակն է, որ սևերի հետ համեմատության մեջ իր համար հարմարավետության զոնա ստեղծած և իրեն որպես սպիտակ երևակայող ներկայիս իշխանությունն ունենա իրական այլընտրանք և հակակշիռ՝ իրական սպիտակների բևեռ: Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ Հայաստանը պետք է չընկնի իրարահաջորդ հեղաշրջումների արատավոր շրջանի մեջ: Անցնցում տարբերակ է մնում ներկայիս հեղափոխությունն ավարտին հասցնելը»,- ասաց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգողը:

Ըստ նրա՝ հեղափոխությունը, ավելի ստույգ՝ համակարգային փոփոխությունների գործընթացը, ձախողման եզրին են։ 

  • Կիսվել: