Հեղափոխությունից հետո ՀՀ-ում ստեղծվել կամ ստվերից դուրս է եկել շուրջ 81,5 հազար նոր աշխատատեղ․ վարչապետ
Զբաղվածության մակարդակը 2019 թվականի երրորդ եռամսյակում բարձրացել է մինչև 49,3 տոկոս՝ 2018-ի 46,8 տոկոսի և 2017-ի 46,3 տոկոսի փոխարեն: Այս մասին մասին այսօրԿապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցուցանիշները փաստում են, որ նոր ի հայտ եկած աշխատատեղերի բաշխվածության մեջ գնալով մեծանում է բարձր աշխատավարձով աշխատատեղերի չափաբաժինը, ինչը վկայում է տնտեսության խորքային և դրական տրանսֆորմացիայի մասին»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ Հայաստանում 2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի վերջի դրությամբ ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել 81 հազար 534 նոր աշխատատեղ:
«Փաստացի մեկ տարվա ընթացքում Հայաստանում զբաղվածության մակարդակը բարձրացել է 2,5 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ, 2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 18 տոկոս՝ 2018-ի 20,1 տոկոսի և 2017-ի 19,9 տոկոսի փոխարեն»,- նշեց Փաշինյանը: