հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Հազարավոր մարդկանց աղքատացնող, ընտանիքներ քանդող, անեծքի արժանացող այս նախագծի հեղինակի անունն է Ալեն». Նարեկ Կարապետյան

«Հազարավոր մարդկանց աղքատացնող, ընտանիքներ քանդող, անեծքի արժանացող այս նախագծի հեղինակի անունն է Ալեն». Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ իշխանության օրենսդրական նախաձեռնությունները պատճառ են դարձել, որ օնլայն եղանակով խաղամոլությունն էլ ավելի տարածվի։ Որպես օրինակ՝ նա ներկայացրել է «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերներ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում փոփոխությունները, որոնց հեղինակն Ալեն Սիմոնյանն է։

«Այս նախագիծը ընդունելուց հետո օնլայն կազինոներում խաղադրույքների թիվը 18 անգամ ավելացել է 7 տարում»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։

«Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող, ընտանիքներ քանդող ու անեծքի արժանացող այս նախագծի հեղինակը:

Տակը անունը գրած է՝ Ալեն»,- նշել է Կարապետյանը:

  • Կիսվել: