ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Հազարավոր մարդիկ Սյունիքում սպասում էին, որպեսզի իրենց անկեղծ անհանգստությունը ներկայացնեին վարչապետին․ Աղազարյան

Հազարավոր մարդիկ Սյունիքում սպասում էին, որպեսզի իրենց անկեղծ անհանգստությունը ներկայացնեին վարչապետին․ Աղազարյան

Հազարավոր մարդիկ Սյունիքում սպասում էին, որպեսզի իրենց անկեղծ անհանգստությունը ներկայացնեին վարչապետին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցին և տեղի ունցեծ միջադեպերին։

«Ոնց կարող էր չիմանալ կամ չենթադրել, ոնց կարող էին անվտանգության ծառայությունները զեկուցած չլինեին իրեն այդ մասին, բայց՝ ոնց կարող էր նաև չգնալ»,- ասաց Աղազարյանը։ 

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մի խումբ անձինք սադրանքներ են հրահրել, բարձրացել նրա ծառայողական մեքենայի վրա, քաշքշել անվտանգության ծառայության աշխատակցին՝ պատռելով հագուստը, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: 

Հարցին՝ որտեղ էին այդ հազարավոր մարդիկ, ինչու դուրս չեն եկել ու իրենց խնդիրները ներկայացրել, Աղազարյանի նշեց.

«Եթե իրավապահները չգտնվեն իրենց բարձրության վրա, 3-4 տոկոս ագրեսիվ մասան կուտի 95 տոկոսին, բնության օրենքներն են այդպիսին։ Մարդիկ մտածում են, եթե գնան, կնոջ ու մոր մոտ կհայհոյեն իրենց, դրա համար ձեռնպահ են մնացել: Վարչապետը հենց նրանց հարգելով է գնացել»:

  • Կիսվել: